ՄՄարի Կոստանյան

ՍԴ նախագահն ընդունել է միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

ՍԴ նախագահն ընդունել է միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

2021 թվականի նոյեմբերի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերին: Այդ մասին ասված է ՍԴ-ի Ֆեյսբուքի էջում:

 
May be an image of 3 մարդ, people sitting, people standing, կոստյում և ներսումը
 
Ծրագիրն իրականացվում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
 

Արման Դիլանյանը կարևորել է IRZ-ի կողմից իրականացվող ծրագիրը և հույս է հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի դատական համակարգի անկախության, արդյունավետության, բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության հետագա բարձրացմանը: 

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել գործընկերության և հետագա համագործակցության շուրջ:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում