Հայաստանում և Արցախում այսօր հայտարարվել են «Սպենդիարյանական ժամեր»

ԳԳևորգ Թոսունյան

Հայաստանում և Արցախում այսօր հայտարարվել են «Սպենդիարյանական ժամեր»։ Նշվել է հայ մեծանուն կոմպոզիտորի 150-ամյակը: Օդանավակայանից մինչև մետրոպոլիտեն՝ ամենուր հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունները։ Նրա անունը կրող երեք մշակութային հաստատություններ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, օրը նշել են միասին։ Ներկաները ծաղիկներ են դրել կոմպոզիտորի շիրմին, այնուհետև օպերային թատրոնում մասնակցել համերգի։ Կենտրոնական բանկը Սպենդիարյանի տուն-թանգարանին է հանձնել հայ մեծ դասականի 150-ամյակի հոբելյանական հուշադրամը։

Մարինե Օթարյան (Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն) - Ալեքսանդր Սպենդիարյանը՝ հայորդին, մտավորականը, երաժիշտը, մեր ամենամեծ արժեքն է, որի թողած ստեղծագործական ժառանգության ամուր հիմքի վրա պետք է հիմնվենք ու առաջ գնանք։

Հրաչ Գրիգորյան (Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն) - 100-120 տարի առաջ Հայաստանը ինչ վիճակի էր. գաղթ, սով։ Գտնվեց մեկը, որ այդ վիճակում եկավ Հայաստան և փորձեց եվրոպական արժեքները ներմուծել։ Նրա դերը երաժշտության բնագավառում ուղղակի անգնահատելի է:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում