ԳԳևորգ Թոսունյան

ՀՀ ԱԺ հանձնաժողովների ներկայացուցիչները Ժնևում մասնակցել են խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողովի

ՀՀ ԱԺ հանձնաժողովների ներկայացուցիչները Ժնևում մասնակցել են խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողովի

Հոկտեմբերի 25-26-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողով: Այդ մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովը, Միջխորհրդարանական միությունը, ՖՄԿ-ն և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը:

Տասնվեց երկրների երեսուներկու խորհրդարանականների հետ աշխատաժողովին մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը:

Աշխատաժողովի ընթացքում կարևորվել է Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի մշակման փուլերում շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Գործուն և բովանդակային ներդրում ունենալու տեսանկյունից ընդգծվել է ազգային զեկույցի մշակման համապատասխան փուլերում խորհրդարանականների աշխատանքի անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում