ՆՆարե Ոսկանյան

Ինչպես մասնակցել համապետական ծառատունկին

Ինչպես մասնակցել համապետական ծառատունկին

Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

«Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։

 

Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ, և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:
 
Ծառատունկի համար նախատեսված 260.000 տնկիից այս նպատակով կտրամադրվի 10.000 տնկի։
 

Ինչպես դիմել

 

Ծառատունկին մասնակցելու համար դիմումներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումը պետք է ներառի`

 

մասնակիցների թիվ.

 

կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռ. համար, էլհասցե)։
 

Խնդրում ենք հետևել էջի հայտարարություններին, որպեսզի բաց չթողնեք ծառատունկի վերաբերյալ հետագա մանրամասները և հնարավորություն ունենաք ծառատունկի լիիրավ մասնակիցը դառնալու։

 

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում