ՀՀայկարամ Նահապետյան

2021 թ. սուբվենցիոն ծրագրով Շիրակի մարզում կնորոգվեն 59 բնակարանների տանիքներ

2021 թ. սուբվենցիոն ծրագրով Շիրակի մարզում կնորոգվեն 59 բնակարանների տանիքներ

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց թիվ 11, Գյումրիի խճուղու թիվ 72 բազմաբնակարան շենքերի և հանրակացարանային շինության տանիքների վերանորոգման աշխատանքները։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

«Ծրագրի արժեքը 32 մլն 624 հազար դրամ է, գումարի 40 տոկոսը կհատկացնի պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում 59 բնակարանների 220 բնակիչներ պաշտպանված կլինեն անձրևաջրերից և ձնհալից։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Շինարար» և «Կ.Ս.Վ Շին» ՍՊԸ- ների կողմից»,- նշված է գրառման մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում