ՆՆարեկ Սահակյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 31-ին կատարվել է 180 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել:

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

 

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16935 քաղաքացու հետազոտություն, որից 2108-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Գրանցվել է 3 մահվան դեպք։ Հիվանդներից 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր զարգացող պոլիօրգան անբավարարություն:

 

74-ամյա տղամարդը մահացել է (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի 85% ախտորոշումով:

 

72-ամյա տղամարդը մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19), ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Անհրաժեշտ է օր առաջ պատվաստվել (COVID-19)-ի դեմ, պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում