ՆՆարե Թադևոսյան

Գրանցվել է 377 դեպք, որից 161-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ը ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 377 դեպք, որից 161-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ը ամփոփում է անցած շաբաթը

Հոկտեմբերի 25-31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 377 դեպք, որից 161-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 87 հրդեհի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 149 կենցաղային կանչ: Տուժել է 87 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:

Արձանագրվել է թունավորման 11 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում