ՆՆարե Ոսկանյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում այսօր և նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև։ Նոյեմբերի 2-ին, 3-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 1-ին և 3-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:

Նոյեմբերի 2-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի, նոյեմբերի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում