ԱԱրևիկ Աբելյան

Իրան-Հայաստան պալատի անունից դեսպան Թումանյանին շնորհակալագիր է հանձնվել

Իրան-Հայաստան պալատի անունից դեսպան Թումանյանին շնորհակալագիր է հանձնվել

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ «Իրանահայ հասարակական միությունում» /Հայ ակումբում/ Հայաստան-Իրան առևտրի պալատը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում:

 

Միջոցառմանը մասնակցում էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը, բազմաթիվ իրանահայ գործարարներ, համայնքային մարմինների ներկայացուցիչներ:

 

Իրան-Հայաստան պալատի անունից Պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը շնորհակալագիր է հանձնել դեսպան Թումանյանին: Երեկոյի ընթացքում ՀՀ դեսպան Թումանյանի և դեսպանության հասցեին հնչել են բազմաթիվ շնորհակալական ելույթներ:

 

Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն է հայտնել Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հ. Յարիջանյանին և անդամներին, իրանահայ գործարարներին` ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում