ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԱԱրսեն Մկրտչյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի շնորհավորանքը արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի շնորհավորանքը արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին

«Շնորհավորում եմ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ», Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Անգնահատելի է պատերազմի ամբողջ ընթացքում կառույցի կատարած աշխատանքը, որը համակարգի աշխատակիցներն իրականացրել են մեծ պատասխանատվությամբ, արժանապատվորեն և բարձր արհեստավարժությամբ՝ տագնապի խլացնող ձայնի և հրթիռակոծության ներքո՝ առանց խուճապի մատնվելու ու վարանելու, սնունդ ու անհրաժեշտ պարեն, դեղորայք ու այլ պարագաներ մատակարարելով ապաստարաններ, մեկուսացնելով հրթիռակոծությունից այրվող օբյեկտները, փլատակներից հանելով և բուժհաստատություններ տեղափոխելով վիրավորներին։

Անուրանալի են նաև համակարգի աշխատակիցների ամենօրյա ջանքն ու նվիրվածությունը Արցախի օկուպացված տարածքներում մեր զոհված հայրենակիցների աճյունների որոնման, տարբեր համայնքներում չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
 
Այս կարևոր առիթով ևս մեկ անգամ հայտնում եմ բոլորիս երախտագիտությունը ցուցաբերած անձնուրաց նվիրվածության, խիզախության և մարդասիրության համար», գրառման վերջում նշել է պաշտպանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում