ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում այսօր անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը:

Հանրապետության քաղաքացիները պետք է ընտրեն 20 համայնքապետների, այդ թվում՝ Թբիլիսիի, Բաթումի, Քութայիսի, Փոթիի և Ռուսթավի քաղաքապետներին: Բացի այդ, 24 մեծամասնական ընտրատարածքներում կընտրվեն ՏԻՄ մարմինների անդամներ, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

Ընտրություններում թեժ պայքար է ընթանում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար, որին հավակնում են «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Կախա Կալաձեն և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Նիկա Մելիան: Հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների առաջին փուլում Կալաձեն ստացել էր ընտրողների ձայների 45, իսկ Մելիան՝ 34%-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում