ՀՀայկարամ Նահապետյան

2015-2020 թթ. արցախա-իրանական սահմանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 17 դեպք է բացահայտվել

2015-2020 թթ. արցախա-իրանական սահմանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 17 դեպք է  բացահայտվել

2015-2020 թթ. ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է արցախա-իրանական սահմանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 17 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

 
Արցախի Հանրապետության նախաքննական մարմնի կողմից վարույթ է իրականացվել նշված հանցագործությունների առնչությամբ հարուցված ընդհանուր 4 քրեական գործով, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ:
 
Հիշյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ:
 
Որպես մեղադրյալ ներգրավված 11 անձից 8-ը դատապարտվել էին որոշակի ժամկետով ազատազրկման (2-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել), 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր համաներման ակտի կիրառմամբ, իսկ 1-ի նկատմամբ` գործուն զղջալու հիմքով:
 
Վերոնշյալ քրեական գործերով առգրավվել ու ոչնչացվել է 4920,5 գրամ հաշիշ, 2189 գրամ ափիոն, 2783,689 գրամ մզվածքային ափիոն, 11,6 գրամ մարիխուաննա, 1450,143 գրամ մեթամֆետամին, 2892 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց:
 
Վերոհիշյալ տեղեկությունները բավարար են եզրահանգելու համար, որ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները իրենց հնարավորությունների շրջանակում մշտապես պայքար են մղել Արցախի Հանրապետության տարածք թմրամիջոց ներմուծելու և դրանց ապօրինի շրջանառության հանցավոր դեպքերի կանխման, խափանման, նման արարք կատարած անձանց բացահայտման և քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելու ուղղությամբ:
 
Բացառություն չէր կազմել նաև արցախա-իրանական սահմանը, որը վերահսկողության տակ էր պահվում ՀՀ իրավապահ մարմինների հետ փոխգործակցությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում