ԱԱրևիկ Աբելյան

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ընդունել է Կատալոնիայի «Արարատ հայկական միության» նախագահ Սարգիս Հակոբյանին

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ընդունել է Կատալոնիայի «Արարատ հայկական միության» նախագահ Սարգիս Հակոբյանին
Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն այսօր ընդունել է սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում անցկացված «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից, Կատալոնիայի «Արարատ հայկական միության» նախագահ Սարգիս Հակոբյանին։
 
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի այս ծրագիրը կազմակերպվել է առաջին անգամ և նպատակ ունի աջակցել Սփյուռքի այն երիտասարդներին, որոնք ներգրավված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ:
 
Ս․ Հակոբյանը ներկայացրել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի առաջնայնություններն ու իր հետագա գործունեության ուղղությունները։ Դեսպան Վ․ Կարմիրշալյանը շնորհավորել է վերջինիս և մաղթել արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն մեր հայրենիքի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում