ՄՄարի Կոստանյան

«ՀայՓոստն» ու Երևանի մետրոպոլիտենը կազմակերպել են նամականիշների ցուցահանդես

«ՀայՓոստն» ու Երևանի մետրոպոլիտենը կազմակերպել են նամականիշների ցուցահանդես

ՀայՓոստն ու Երևանի մետրոպոլիտենը համատեղ կազմակերպում են նամականիշների ցուցահանդես Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:

Ցուցահանդեսը նպատակ ունի ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են նամականիշներ և գեղաթերթիկներ, որոնք թողարկվել են 2010-2021 թվականների ընթացքում: Նրանք պատմում են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, բուսական և կենդանական աշխարհի, տեսարժան վայրերի, նշանակալի իրադարձությունների և մարդկանց մասին:

«Շնորհակալ ենք Երևանի մետրոպոլիտենին համագործակցության համար, որի շրջանակում մենք կազմակերպել ենք նամականիշների ցուցադրություն: Սա հերթական անգամ հնարավորություն կտա ճանաչելու նամականիշները, դրանց արժեքը և նշանակությունը հայկական մշակույթի, արվեստի, գիտության պահպանման և փոխանցման գործում: Մեր քաղաքացիները, գտնվելով մետրոյի «Երիտասարդական» կայարանում, կարող են բացահայտել նամականիշների մեծ, հետաքրքիր աշխարհը, ինչպես նաև բարձրացնել հետաքրքրությունը նամականիշների նկատմամբ»,- ասել է «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: 

Ցուցադրված նամականիշների և գեղաթերթիկների շարքում ներկայացված է նաև Հայաստանի առաջին ձայնային մեկ նամականիշով գեղաթերթիկը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը՝ այն հնարավորություն է տալիս վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ:

Ներկայացված են նաև «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում թողարկված և առաջին հորիզոնականեր զբաղեցրած նամականիշները:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում