ԳԳոհար Սարգսյան

ԱԺ նախագահը և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքը քննարկել են հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր

ԱԺ նախագահը և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքը քննարկել են հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին: Շնորհավորելով հոգևոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր և աստվածահաճո առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին և հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգևոր, կրթական և հայրենիքի հետ կապն առավել սերտացնելուն միտված հարցեր: Անդրադարձ է եղել լիբանանահայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի անելիքներին:

Հոգևոր Տերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ ՀՀ ԱԺ նախագահին և Ազգային ժողովին մաղթելով արդյունավետ գործունեություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում