Գյուղապահովագրությունը տարեցտարի ավելի պահանջված է դառնում

ՎՎահե Կոստանդյան

Մանվել Սահարյանի այգում վաղ գարնան ցրտահարության հետքերը ուշ աշնանն էլ դեռ նկատելի են: Ցրտահարված ճյուղերն այլևս բերք չեն տա՝ ասում է Մանվելը: Մեկ հեկտար այգում վաճառքի բերք չէր մնացել: Բարեբախտաբար, այգին ապահովագրել էր:

Մանվել Սահարյան (այգեգործ) - Էրել ենք բաղափոր, չորս հատ բուժում եմ էրե, մանր-մունր բաներ կա, էտը գարնանը ամենակարևորն ա:

Որքա՞ն փոխհատուցվեց: Հատուցվել ա 890 հազար ա:

Կարկտահարությունից, ցրտահարությունից խուսափելն անհնար է,- ասում է Մանվելը,- լավ է, որ անցած տարիների նման բնության արհավիրքների դիմաց մենակ չեն: Գյուղատնտեսական ապահովագրությունը վաղուց պետք է գործեր՝ ասում է այգեգործը:

Մանվել Սահարյան - Էլի եք ապահովագրելու: Անպայման, ոնց էլ չլինի՝ ապահովագրությունը ինչ-որ տեղ մեղմում ա:

Տարին ավարտվում է, սակայն ապահովագրական ընկերությունները դեռ շարունակում են փոխհատուցել գյուղացիների կրած վնասները: 2020-ից ընդամենը երկու մշակաբույսով մեկնարկած գյուղատնտնտեսական ապահովագրության ծրագրով արդեն ապահովագրում են 11 մշակաբույս: Դրանցից 3-ն սկսել են ապահովագրել այս տարվանից:

Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման վարչության պետ) - Եթե համեմատական ենք անցկացնում 2021 թվականը 2020 թվականի արդյունքներով՝ տեսնում ենք, որ շուրջ երեք անգամ շատ պոլիս է վաճառվել:

2020-ին վաճառվել էր 1546 ապահովագրական պայմանագիր, 2021-ին այդ թիվը հասավ 4300-ի՝ շուրջ 5800 հեկտար մշակաբույսերի համար:

Իռա Փանոսյան - Կարողացանք երկու տարվա մեջ արդեն իսկ հասնել 11 մշակաբույսի ապահովագրության և եթե սկսեցինք մի քանի մարզերի ապահովագրությունից, արդեն հիմնական մշակաբույսերը գրեթե ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերը:

Ապահովագրական համակարգի գործիքները տարեցտարի բարեփոխվում են՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների առաջարկները: Լոռի, Շիրակ, Արմավիր, Գեղարքունիք՝ սրանք այն մարզերն են, որտեղ ապահովագրությունն ակտիվ է եղել:

Իռա Փանոսյան - Առավել շատ ապահովագրական պոլիսներից վաճառվել է հացահատիկի, ծիրանի, խաղողի և կարտոֆիլի ապահովագրական պոլիսները:

Ընդհանուր առմամբ, մինչև հոկտեմբերի 1-ը շուրջ 305 մլն դրամ արժողությամբ 1440 ապահովագրական պայմանագիր է փոխհատուցվել: Մարդիկ իրենց բերքն ամենաշատը ապահովագրել են կարկուտի ու հրդեհի ռիսկից: Այս տարվա փոխհատուցված մշակաբույսերից մեծ մասը տրվել է հացահատիկի, ծիրանի, խաղողի վնասների դիմաց: Բերքահավաքին զուգահեռ գործընթացը դեռ շարունակվում է: Հիմա քննարկում են կարկուտից, հրդեհից և ցրտահարությունից բացի, հաջորդ տարիների համար ապահովագրել նաև երաշտի ռիսկից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում