Մենք պատրաստ ենք սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել. Արմեն Գրիգորյան

ԳԳայանե Թամամյան

Հայաստանի համար որևէ խանգարող հանգամանք այս պահին չկա. մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, սպասում ենք այդ մասով դրական ազդակի Ադրբեջանից, Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերին ՄԱԿ-ում Ադրբեջանն այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել, բայց հարցն առաջ չի շարժվում:

«Ես դժվարանում եմ ասել, թե ինչո՛ւ Ադրբեջանը չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Մենք հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել, նաև պատրաստ ենք այդ աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները սկսել քննարկել: Մեր կարևոր մոտեցումներից մեկն այն է, որ և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հայելային հետ քաշվեն, և այդ տարածքներում տեղակայվեն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության սահմանապահ զորքերը, և մենք սկսենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը»,- ասաց Գրիգորյանը:

Նա նաև հայտնեց, որ դեռևս որոշում չկա, թե կոնկրետ ո՛ր քարտեզի հիման վրա կկատարվեն գործընթացները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում