Կառավարությունը 13 մլրդ 575 մլն դրամ հատկացրեց Արցախին՝ նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի 2021 թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար:
«Սա թվով հինգերորդ նման եղանակով ամեն ամիս կայացվող որոշումն է: 13 մլրդ 575 մլն դրամից 1 մլրդ 346 մլն դրամ հատկացվելու է բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների հատուցման համար, 3.2 մլրդ դրամը լինելու են աշխատավարձերը, 1.2 մլրդ դրամը՝ կենսաթոշակներ, մոտ 350 մլն դրամը լինելու են երեխայի նպաստները»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ գումարի մի մասը միջպետական վարկի շրջանակներում է տրվում, մյուս մասն անհատույց տրվող միջոցներ են:










