ԼԼիլիթ Սեդրակյան

Դպրոցական արձակուրդը երկու շաբաթով երկարաձգելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

Դպրոցական արձակուրդը երկու շաբաթով երկարաձգելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը:

«Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում և սոցիալական էջերում։

ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այս թեմայի վերաբերյալ հիմք ընդունել ԿԳՄՍՆ-ի համապատասխան հայտարարությունը»,- ասված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում