ԱԱրևիկ Աբելյան

Գյումրիում մեկնարկել է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Գյումրիում մեկնարկել է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Գյումրիում մեկնարկել է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադան անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդել են օլիմպիադայի ծրագրով նախատեսված համայնքային-տարածաշրջանային ու մարզային փուլերի մրցումները։

Արդյունքների ամփոփմամբ ընտրվել են լավագույնները, որոնք մասնակցելու են եզրափակիչ փուլին: Մրցաշարը բաղկացած է 15 տուրից: Օլիմպիադային մասնակցում են Երևանի, մարզերի, Արցախի 16 թիմեր.

Երևան՝ «Էլիտա» հեղինակային միջազգային դպրոց, թիվ 11 հիմնական դպրոց, թիվ 181 հիմնական դպրոց,
Լոռի՝ Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց,
Շիրակ՝ «Ֆոտոն» վարժարան, Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց,
Տավուշ՝ Աչաջուրի միջն. դպրոց,
Սյունիք՝ Գորիսի թիվ 1 դպրոց,
Արմավիր՝ Էջմիածնի թիվ 12 դպրոց,
Արարատ՝ Մասիսի թիվ 3 հիմնական դպրոց,
Կոտայք՝ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց,
Արագածոտն՝ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց,
Գեղարքունիք՝ ‹‹Վարդենիք›› կրթահամալիր,
Վայոց ձոր՝ Վայքի հիմնական դպրոց,
Արցախ՝ Հաթերքի միջնակարգ դպրոց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում