ԱԱրսեն Մկրտչյան

«ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին 6.3 մլն դրամի չափով վնաս է հասցրել

«ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին 6.3 մլն դրամի չափով վնաս է հասցրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ի «Աղստև-1» ՓՀԷԿ-ում իրականացրել են պլանային ստուգում ու հայտնաբերել, որ Ընկերությունը չի կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված քանակից 3.141.369 խ.մ ավել ջրառ։

Սահմանված կարգով չի իրականացրել առաջացող բոլոր վտանգավոր թափոնների անձնագրավորում, ինչպես նաև համաձայնեցում լիազորված մարմնի հետ։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 6.282.739 ՀՀ դրամ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում