ԱԺ-ն քննարկում է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Արտակ Մանուկյանի թեկնածությունը

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ Ազգային ժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը: Մանուկյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: 

«Իմ կենսագրության մեջ չեմ ունեցել որևէ կետ, որն ինձ զերծ պահի այս պաշտոնին հավակնելու համար՝ հաշվի առնելով այն փորձառությունը, որ ես ունեմ: Կարծում եմ, որ հավելյալ արժեք կարող եմ ներկայացնել այնպիսի բարձր մասնագիտական կարողություններ ունեցող կառույցին, ինչպիսին Կենտրոնական բանկն է»,- ասաց Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ ընտրվելու դեպքում կարող է նպաստել ԿԲ ռազմավարության մշակման աշխատանքներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում