ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» հիմնադրամի հավաքած միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն ¼-ի պահանջով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:

Այսպես, Ազգային ժողովը քննարկել է որոշման նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը քննիչ հանձնաժողովի նախաձեռնության խմբի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանին հարց ուղղեց՝ կապված հանձնաժողովի՝ առաջարկվող անդամների թվի հետ.

«Մենք զույգ թիվ ենք ընտրել՝ 10: Նախնական քննարկում ենք իրականացրել և լրամշակված տարբերակը պետք է ներկայացնեիք: Արդյո՞ք 11 թիվը, այսինքն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը մեկով ավելացնելն ընդունելի է ձեր կողմից, և դուք կներկայացնեք նախագծի լրամշակված տարբերակը»:

«Որևէ կերպ չենք առարկում, թող լինի 11»,- ասաց Մամիջանյանը:

Հարցի քննարկման ընթացքում կրքերը լարվեցին, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որոնք ամբիոնից հեռացրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում