ԱԱրևիկ Աբելյան

Սուբվենցիոն ծրագրով ցանկապատվում է Մյասնիկյանի մանկապարտեզը

Սուբվենցիոն ծրագրով ցանկապատվում է Մյասնիկյանի մանկապարտեզը

Պետական աջակցությամբ սկսվել են Մյասնիկյանի մանկապարտեզի ցանկապատման և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: 

 

Մանկապարտեզը ցանկապատվոմ է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով, իսկ սանհանգույցի հիմնանորոգումն իրականացվում է մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով:

 

Վերոնշյալ երկու ծրագրի իրականացմամբ՝ 1960-ականներին կառուցված և վերջին մեկ տարվա ընթացքում համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգված մանկապարտեզը լիարժեք կծառայի իր սաներին՝ անվտանգ և բարենպաստ պայմաններ ապահովելով նրանց նախադպրոցական կրթության համար:

 

2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Մյասնիկյանում արդեն ավարտվել է Մոնթե Մելքոնյանի անվան փողոցի ասֆալտապատումը, իսկ մշակույթի տան վերանորոգումն ընթացքի մեջ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում