ԱԱրևիկ Աբելյան

Հերթական գանձագողության և հուշարձանի վնասման դեպքն Արագածոտնի մարզում

Հերթական գանձագողության և հուշարձանի վնասման դեպքն Արագածոտնի մարզում

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը հուշարձանների տարածքներում շրջայցեր իրականացնելու ժամանակ Ոսկեվազ համայնքի` 2.87.1. ԱՄՐՈՑԻ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱՄԻՐ հուշարձանի տարածքում արձանագրել է գանձագողությունների հերթական դեպք` հայտնաբերվել են երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ:

 

Դեռևս գարնանը ՊՈԱԿ-ը գրություններով դիմել էր ոստիկանությանը և համայնքապետին` աջակցության նպատակով, տարածքը ուշադրության և հսկողության տակ պահելու համար, սակայն երևույթը շարունակվում է: Այժմ ՊՈԱԿ-ում մշակվում է գործողությունների համալիր ծրագիր՝ տարածքի պահպանությունը սեփական միջոցներով ուժեղացնելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում