ԳԳոհար Սարգսյան

ԿԳՄՍ փոխնախարարը և Սիերա Լեոնեի դեսպանը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները

ԿԳՄՍ փոխնախարարը և Սիերա Լեոնեի դեսպանը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի գլխավորած պատվիրակությանը (նստավայրը՝ Թեհրան):

Կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանում ներկայում իրականացվող բարեփոխումները՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել մեր երկրի փորձառությամբ:

Անդրադառնալով երկու երկրների միջև բարձրագույն կրթության ոլորտում հնարավոր համագործակցությանը՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն կարող է իրականացվել միջբուհական կապերի ձևավորման միջոցով՝ հաշվի առնելով երկուստեք հետաքրքրությունները:

Դեսպան Ալի Բադարա Կամարան վստահեցրել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցության զարգացման համար:

Դեսպանը նշել է, որ իր երկրում առկա է գրագիտության բարձրացման և բարձրագույն կրթության ոլորտում ինտեգրացիոն կապերի ամրապնդման խնդիր՝ ակնկալելով համագործակցություն հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության ոլորտում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում