ԳԳոհար Սարգսյան

18 հարց` հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

18 հարց` հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Հոկտեմբերի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվել են ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Միջխորհրդարանական միությունում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: 

Հաստատվել են նաև ԱԺ ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում