ԳԳոհար Սարգսյան

ՇՄ նախարարությունը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում գործակցության առաջարկ է անում

ՇՄ նախարարությունը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում գործակցության առաջարկ է անում

Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով բնության հանդեպ բնակչության պատասխանատվության բարձրացման հարցը, «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում, հանդես է գալիս համագործակցության առաջարկով:

 

Լայնածավալ անտառապատման շնորհիվ հնարավոր կլինի պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը, էկոհամակարգերը և վերականգնել 44-օրյա պատերազմի հետևանքով վնասված անտառային տարածքները:

 

Նախարարությունը բարձր է գնահատում ու կարևորում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, շրջանառու տնտեսության սկզբունքների ներդրմանը, կանաչ աշխատատեղերի ստեղծմանը:

 

Յուրաքանչյուրը կարող է նոր կյանք հաղորդել մեր երկրին ու հողին՝ ստանձնելով պատասխանատվություն մեր երեխաների և ապագա սերունդների էկոլոգիապես անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի համար:

 

Վերոնշյալ առաջարկությունը քննարկելու նպատակով սույն թվականի հոկտեմբերի 22-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանի գլխավորությամբ հանդիպում-քննարկում է կայացել՝ նվիրված «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը:

 

Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, «Սիսկո Սիսթեմս Արմենիա» ՍՊԸ-ի և «Արիդես» ՍՊԸ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում