Տավուշում մոտ 15 հազար մարդ պատվաստվել է

ԳԳայանե Թամամյան

Կեսօրին արդեն Դիլիջանի պոլիկլինիկայի իմունակաբինետի մոտ հերթ է; Քովիդ-19-ի դեմ պատվաստվել ցանկացողները՝ տարբեր տարիքի ու զբաղմունքի են; Հոկտեմբերը ռեկորդային է․

Նունե Սմբատյան («Դիլիջան» բժշկական կենտրոնի արտահիվանդանոցային ծառայության ղեկավար) - Յուրաքանչյուր ամիս 300-400 պատվաստում կատարում ենք , հոկտեմբերին իհարկե ռեկորդային թիվ ա գրանցվել, 500-ից ավել պատվասատում կատարել ենք; Ունենք բոլոր պատվաստանյութերը, արդեն բավականաչափ առաջին և երկրորդ դեղաչափերը կատարել ենք:

Կարեն Թամրազյանը սպասարկման ոլորտի աշխատող է, ասում է՝ աշխատավայրում բոլորն են պատվաստվել, ինքը վերջինն է, իսկ ընտանիքում ՝ առաջինը; Ասում է՝ իր որոշումն է, նախընտրելի պատվաստանյութ էլ չուներ; Ներարկումից առաջ նախ՝ անհրաժեշտ բուժզննումը:

Կարեն Թամրազյան (Հաղարծին գյուղի բնակիչ) - Ես եմ որոշել, որ գամ սրսկվեմ, ինձ համար, իմ ընտանիքի համար, իմ երեխեքի համար:

Մեր ընտանիքում բոլորը պատվաստվել են, ես էլ ետ չեմ մնում, ասում է Սեգեյ Լաչինյանը; Առողջարանում է աշխատում; Տեղյակ է հետպատվաստումային խորհուրդներին․
 
Գործընթացը թափ է հավաքում նաև մարզի մյուս տարածքներում, ըստ մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուի՝ օրական 700-800 պատվաստում․

Ռուբեն Տիգրանյան (Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ) - Առաջին դեղաչափը պատվաստվել է մոտ 15 հազարը, 2-րդը՝ մոտ 6500-ը; Առողջապահության ոլորտի աշխատակիցները պատվաստված են 80 տոկոսով, կրթության ոլորտը՝ 65 տոկոսով, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցները՝ 55 տոկոսով; Աշխատում ենք պատվաստումներ իրականացնել արտադրամասերում, շուկաներում:

Ռուբեն Տիգրանյանի խոսքով` բուժհիմնարկներն ապահովված են բոլոր տեսակի պատվաստանյութերով, եթե որևէ տեղ կարիք է լինում, ներմարզային վերաբաշխում է կատարվում;

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում