Թաիրովի և Փարաքարի կոյաջրերի մաքրման կայան՝ սուբվենցիայով

ՀՀայկուշ Ասլանյան

Թաիրովի և Փարաքարի կոյաջրերը տարիներ շարունակ հոսելու տեղ չեն ունեցել: Կա՛մ շենքերի բակերն են հեղեղել, կա՛մ բնակիչները խողովակներով այն ուղղել են ոռոգման համակարգ: 

Խնդիրը լուծելու համար 2011 թվականին ՄԱԿ-ի դրամաշնորհային ծրագրով և Փարաքար համայնքի մասնակի ներդրմամբ մաքրման կայան կառուցվեց: Որոշ ժամանակ շահագործելուց հետո, սակայն, կայանը հանձնվեց ջրային կոմիտեին: Բայց քանի որ աշխատեցնելը ծախսատար էր, շահագործումը դադարեցվեց:

Հովիկ Միրզախանյան (Շինարարական կազմակերպության տնօրեն) - Պոմպակայանը լցվեց, պոոլիէթիլենային թաղանթները քայքայվեցին, պոմպերը շարքից դուրս եկան:

Անգործությունից քայքայված կառույցը 2017 թվականին վերադարձվեց համայնքին: Չաշխատող կայանի պատճառով Փարաքարն ու հարակից համայքները էկոլոգիական խնդրի առաջ կկանգնեին, եթե անցած տարի կառավարությունը Փարաքարի հետ 55/45 հարաբերակցությամբ չստանձներ հիմնանորոգումը: Վերակառուցուման համար ծախսվեց ավելի քան 73 մլն. դրամ:

Հովիկ Միրզախանյան - Վերակառուցեցինք, վերզինեցինք, մեծացրեցինք օդամուղների քանակը, կայանի երկարությունը, ջրի քանակի բարձրությունը,որի շնորհիվ շատ ավելի մաքուր ջուր ունեցանք:

Էդուարդ Մեսրոպյան (Նախագծային խորհրդատվական ընկերության տնօրեն) - Մենք մշակեցինք մի տարբերակ՝ հիբրիդային, որը, կախված հողատարածքի մասշտաբից, հնարավորություն է տալիս համադրել երկու տեխնոլոգիաները՝ դասական և բնական, և ստանալ զտված կոյաջուր:

Մաքրման կայանը կամ ինչպես փարաքարցիներն են ասում՝ բիո լճակը, ապրիլից կրկին շահագործվում է: Համակարգը միանգամից 3 խնդիր է լուծում. էկոլոգիական՝ թույլ չտալով, որ թունավոր նյութերը արտանետվեն միջավայր, սանիտարական՝ փրկելով համայնքները աղտոտվելուց, և գյուղատնտեսական: Մաքրման կայանի միջոցով զտված ջուրը ուղղվում է ոռոգման համակարգ: Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ կայանը մեխանիկական և կենսաբանական կառուցվածքի շնորհիվ՝ զտված ջրի մաքրությունը հասցնում է առավելագույնի:
 
Կեղտաջրի արդյունավետ կառավարման շնորհիվ 25 լ/վրկ մաքուր ջուր է բաց թողնվում համակարգ: Այն կոռոգի ոչ միայն Փարաքարի, այլև հարակից համայնքների հողերը: Թե քանի հա կոռոգեն միայն զտված ջրով, կպարզվի առաջիկայում:

Գոռ Սարիբեկյան (Փարաքարի համայնքապետի տեղակալ) - Վերջնական տվյալները կունենանք 6 ամիս անց, նախատեսում ենք ունենալ 100 հա տարածք կոնկրետ մաքրման կայանից դուրս մղված ջրի հաշվին:

Իսկ զտման արդյունքում գոյացած տիղմը, որպես օրգանական պարարտանյութ, կօգտագործվի հողի որակի բարելավման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում