ԱԱննա Ավետիսյան

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների` ԻԻՀ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Մկրտիչ Թումանյանին, «Ամիր Քյաբիր» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Գևորգ Կարապետյանին, Թեհրանի համալսարանի դասախոս, մաթեմատիկոս Արա Թումանյանին, բժիշկ-նյարդաբան Սերժիկ Ազարյանին` տիկնոջ` Անահիտ Ազարյանի հետ, «Շարիֆ» համասարանի դասախոս, ֆիզիկոս, աստղաբան Շանթ Բաղրամյանին, բժիշկ-ճառագայթաբան Մարինա Թումանյանին:

 

Հյուրերը շնորհակալություն են հայտնել Արտաշես Թումանյանին՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքների համար և հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթել: ՀՀ դեսպանը, իր երախտագիտությունը հայտնելով հյուրերին, բարձր է գնահատել իրանահայության դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում և, հատկապես, արժևորել գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչների վաստակը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում