ԳԳայանե Թամամյան

Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տեսչական մարմինը 19 խախտում է հայտնաբերել. ՔՏՀԱ

Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տեսչական մարմինը 19 խախտում է հայտնաբերել. ՔՏՀԱ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ տրանսպորտի խստացված վերահսկողությունը հոկտեմբերի 22-ին իրականացրել է Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ 

Մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը։ 216 տրանսպորտային միջոցների ուսումնասիրության արդյունքում տեսչական մարմինը 19 խախտում է հայտնաբերել։ Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Իրավախախտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը շարունակական կլինի նաև առաջիկա հանգստյան օրերին։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում