Ազգությամբ հայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կպարզեցվի

ՀՀայկ Նավասարդյան

Վեց ամսվա փոխարեն 90 աշխատանքային օր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու կամ մերժելու համար:

Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք իհարկե հետաքրքրված ենք, որպեսզի հնարավորինս շատ մեր հայրենակից ձեռք բերի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և այդ առումով անհրաժեշտ է որ ժամկետները համապատասխանեն տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր: Ընդհանրապես, սա ուղղված է այսպես կոչված բիզնես գործընթացների արագացմանը և արդյունքում հնարավորություն կունենանք ավելի արագ պատասխանել քաղաքացուն:

Քաղաքացիության մասին օրենքում լրացումների և փոփոխությունների նախագիծը քննարկվել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Օրինագծի ընդունման դեպքում կապահովվի ազգությամբ հայերի պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու գործընթացը:

Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետ) - Կոնկրետ այս փոփոխությունը ոչ թե խոչընդոտների վերացում է, այլ ժամկետի կրճատում: Այսինքն՝ անձը դիմումը տալուց հետո շատ ավելի շուտ կստանա հնարավորություն՝ ստանալ քաղաքացիություն և դիմել անձնագիր ստանալու համար:

Անձնագիր ստանալու մեկ այլ փոփոխություն հնարավորություն է տալիս դրսում ապրող մեր հայրենակիցներին հայկական անձնագիր ունենալ:

Արա Մկրտչյան - Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցները, որոնք մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բավարարվելու դեպքում դիմեն նույն ներկայացուցչություն և ստանան:

Ազգային ժողովի և ԲՏԱ նախարարության համագործակցությամբ մշակվող օրենսդրական փաթեթով էլ պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան «Մեկ պատուհանի» միջոցով առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով Հայաստանում ապրելու և աշխատելու իրավունք ստանալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում