Covid19-ի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկությունը երեկ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խոշոր խանութներում: Այդ մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի ֆեյսբուքի գրառումից:




Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։










