ԳԳևորգ Թոսունյան

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

Հոկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանը և Տրդատ Սարգսյանը: Այդ մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Նիստի օրակարգի առանցքում եղել է ՊՀ երկրներում երիտասարդների զբոսաշրջությանը վերաբերող հարցը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության անդամի՝ Շուշին զբոսաշրջային կենտրոն դարձնելու տեսակետին, նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության, դրա հետևանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաև եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստի վրա: Պատգամավորը  շեշտել է, որ չափազանց մտահոգիչ է Ադրբեջանի կողմից եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը, որի միակ նպատակը հուշարձանի՝ հայկական լինելու փաստի կոծկումն է:

Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ զբոսաշրջության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, զբոսաշրջային ներուժը: Նա ԱՊՀ անդամ երկրների գործընկերներին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաժողովին:

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել ադրբեջանցի պատվիրակին համակարգող ընտրելու հարցի քննարկմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում