ՎՎարդուհի Բալյան

Կյանքից հեռացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը

Կյանքից հեռացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը

Կյանքից հեռացել է արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը:

 

Շահեն Խաչատրյանի հավաքչական գործունեության շնորհիվ Ազգային պատկերասրահի ֆոնդը հարստացել է անվանի արվեստագետների բազում ստեղծագործություններով:
 
Շահեն Խաչատրյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և ալբոմների: Անուրանալի է նրա ավանդը Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, հայ նշանավոր այլ նկարիչների արվեստի ուսումնասիրության գործում: 
 
1996 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 1999 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանը:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում