ՄՄերի Եգորյան

Տրամադրվել է առաջին լիցենզիան՝ տիեզերական գործունեություն իրականացնելու համար

Տրամադրվել է առաջին լիցենզիան՝ տիեզերական գործունեություն իրականացնելու համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը, նախարարության անունից, հոկտեմբերի 21-ին տիեզերական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիա է հանձնել «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին:

2020 թվականի մարտին ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը  կարգավորում է ՀՀ տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիական զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնումը:

Ըստ օրենքի՝ տիեզերական գործունեությունը իրականացվում է լիցենզիայի հիման վրա: 

Լիցենզավորումը հնարավորություն կտա առավել շահավետ իրականացնել աշխատանքները, քանի որ ընկերությունը կազատվի ԱԱՀ-ից և հնարավորություն կստանա գումարներն ավելի նպատակային օգտագործել:

«Պատիվ ունեմ առաջին լիցենզիան ձեզ հանձնելու, սերունդները ձեզ կհիշեն՝ որպես առաջին լիցենզիա ստացած ընկերություն: Հուսով եմ` այս տարի այլ ընկերություններ ևս կհետևեն ձեր օրինակին, տիեզերքի ընձեռնած հնարավորությունները կօգտագործեն ի նպաստ մեր երկրի բարգավաճման»,- նշել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը:

Շնորհակալություն հայտնելով նախարարությանը վստահության համար՝ «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մանուկանը ասել է. «Լիցենզիան հնարավորություն կտա ներգրավելու այլ կազմակերպություններ` տիեզերական ոլորտը Հայաստանում զարգացնելու նպատակով: Կոչ ենք անում բոլոր այն կազմակերպություններին, որոնք ցանկություն և հնարավորություն ունեն ոլորտում աշխատելու, դիմեն լիցենզիա ստանալու համար և խթանեն ոլորտի զարգացումը»:

«Գեոկոսմոս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2017 թ. և զբաղվում է տիեզերական ոլորտի հիմնական ուղղություններից մեկով՝ երկրի հեռահար զոնդավորմամբ: Երկրի հեռահար զոնդավորման տվյալներն օգտագործվում են պաշտպանության, անվտանգության, կադաստրի, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանման, անտառների, ջրային ռեսուրսների մոնթորինգի, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական ոլորտի, ճանապարհների վերահսկողության, օդերևութաբանության և այլ բնագավառներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում