ՆՆարեկ Սահակյան

Անահիտ Ավանեսյանը «Ջինիշյան» հիմնադրամի խորհրդի անդամների հետ քննարկել է առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերը

Անահիտ Ավանեսյանը «Ջինիշյան» հիմնադրամի խորհրդի անդամների հետ քննարկել է առողջապահության ոլորտում ներդրումային ծրագրերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) խորհրդի անդամներին:

May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people sitting և ներսումը
 
Ինչպես հայտնում են ԱՆ-ից, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է գործակցության ավանդույթները` հույս հայտնելով, որ Հայաստանում իրականացված օգնության և զարգացման ծրագրերը հաջողության նոր պատմությունների հիմք կդառնան:
 
May be an image of 1 հոգի և ներսումը
 

«Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Հայաստանի առողջապահական համակարգում նշանակալի ներդրում կիրականացվի, և անդրադարձել, մասնավորապես, արյան բանկի ստեղծման ներդրումային ծրագրի ընթացակարգերին, ֆինանսավորման աղբյուրներին և ժամկետներին:

 
May be an image of 1 հոգի, sitting և ներսումը
 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտել է արյան կենտրոնացված բանկի ստեղծման կարևորությունը հետպատերազմական շրջանում և նշել, որ առողջապահության նախարարությունը շահագրգիռ է, որ ծրագիրն իրականացվի սեղմ ժամկետներում:

 

Քննարկված հարցերին իրավական ուժ տալու համար հուշագիր կկնքվի:

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում