ԳԳոհար Սարգսյան

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին

Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին։

 

Ողջունելով գործընկերներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից են, և որ ինքը խիստ կարևորում է միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը։

 

Նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի ոլորտում ՀՀ Կառավարության առաջնահերթությունները և հակիրճ խոսել արդեն իսկ մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներից, խոսել նախարարության կողմից իրականացվող ծրագրերից։

 

Քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսվող շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունների շրջանակում հնարավոր համագործակցության ձևաչափերը։

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանության, մոնիթորինգի ու կայուն օգտագործման խնդիրներին։

 

Քննարկվել է աղբի ճիշտ կառավարման կարողությունների հզորացման հարցը, մասնավորապես, կոշտ թափոնների վերամշակման խնդիրը։

 

Հանդիպման օրակարգային թեմաներից է եղել նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը․ անդրադարձ է կատարվել Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց լուծումներին ուղղված գործընթացներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում