Պատվաստման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում կորոնավիրուսի համավարակը նախատեսվածից երկար կտևի. ԱՀԿ

ՄՄերի Ներսիսյան

Աշխարհում պատվաստման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում կորոնավիրուսի համավարակը նախատեսվածից ավելի երկար կտևի՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ համավարակը կարող է շարունակվել 2022 թվականի ընթացքում:

Ըստ ԱՀԿ ղեկավարի խորհրդականի՝ աղքատ երկրները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ  պատվաստանյութ. այս պահի դրությամբ Աֆրիկայի բնակչության ընդամենը 5 տոկոսն է պատվաստվել: ԱՀԿ պաշտոնյան նշել է, որ զարգացած երկրները չեն կատարում աղքատ երկրներին դեղամիջոցների մատակարարման իրենց պարտավորությունները։ Կորոնավիրուսից աշխարհում արդեն ավելի քան 4 մլն 900 հազար մարդ է մահացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման ընթացակարգը: ԱՀԿ մասնագետներն առաջիկայում ստուգումներ իրականացնելու նպատակով կայցելեն Ռուսաստան: Ռուսական կողմը կարծում է, որ պատվաստանյութի հաստատման գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում:

Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել: Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանը շեշտել է, որ պետք է նվազեցնել համավարակի նոր ալիքի պիկը, և ողջունել է ոչ աշխատանքային օրեր սահմանելու որոշումը:

Իշխանությունը քննարկում է այդ ժամանակահատվածում Մոսկվայում լոքդաուն սահմանելու հնարավորությունը: Երեկ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության հերթական ռեկորդը՝ 1028 դեպք մեկ օրում:

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի դելտա շտամի նոր տեսակի եզակի դեպքեր՝ հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը:

Գիտնականների կարծիքով՝ նոր տեսակը դելտայի բազմաթիվ ճյուղավորումներից մեկն Է, իսկ լայն ու արագ տեմպով տարածման հավանականությունը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում բավականին մեծ Է:

«Ռոսպոտրեբնադզորի» ներկայացուցիչը չի բացառում, որ դելտայի այդ տարատեսակը կարող Է հրահրել հիվանդացության լրացուցիչ վերելք: Նա ընդգծել Է, որ դրա դեմ պայքարին կարող Է օգնել պատվաստանյութը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում