ԱԱնուշ Մուրադյան

Վահրամ Դումանյանն անդրադարձել է ռուսական դպրոցներ բացելու հարցին

Վահրամ Դումանյանն անդրադարձել է ռուսական դպրոցներ բացելու հարցին

Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցին է անդրադարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

Լրագրողները մեջբերել են օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ ռուսական մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով դպրոցների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Հայաստանի իշխանությունը:

Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ այս պահին նման հարց օրակարգում չկա: Շարունակելով թեման՝ նախարարը կարևոր է համարել ռուսաց լեզվի մասսայականացումը՝ նշելով՝ այն հաղորդակցության կարևոր գործիք է։

«Մենք, այո՛, հետաքրքրված ենք օտար լեզուների պոպուլյարիզացիայով: Որքան շատ լեզու իմանանք, այնքան մենք ավելի ճկուն, ինֆորմացված, ազատ կլինենք»,- ասել է Դումանյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում