ՎՎահե Դավթյան

Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով տուժածներից 10-ը շարունակում են բուժումը. ԱՆ

Երևան-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով տուժածներից 10-ը շարունակում են բուժումը. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հաղորդել երեկ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած անձանց առողջական վիճակի մասին: 

 

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը:

 

Տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից:

 
«Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

 

Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում «Գյումրի» բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում