ԳԳոհար Սարգսյան

Ավարտվել են Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտվել են Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտվել են Մ6-Հաղպատի վանական համալիր 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

 
Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը:

 

«Մինչ նորոգումը ճանապարհի ասֆալտբետոնե պատվածքը անմխիթար վիճակում էր, կողային առուներ չկային, ճանապարհը կահավորված չէր, գոյություն ունեցող եզրապատերը կիսաքանդ էին, արհեստական կառուցվածքները՝ լցված տեղատարված ավազաքարերով, ճանապարհի վրա առկա էր քարաթափման վտանգ։
 

 

Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը»,- գրել է Մկրտչյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում