ԱԱննա Ավետիսյան

Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը՝ ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ, հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

 

Հյուրերին դիմավորել  և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

 
May be an image of 1 հոգի, standing և ներսումը
 

Եվրոպայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

 
May be an image of Մեկ կամ ավելի մարդ

 

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մարթեն Էհնբերգը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում