ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը կմիանա «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների մասին» համաձայնագրին

Հայաստանը կմիանա «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների մասին» համաձայնագրին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթը կնքվել է 1970 թվականին,  որին ներկա դրությամբ միացել է 50 երկիր, այդ թվում են նաև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները:

Համաձայնագրի նպատակն է ապահովել միջազգային փոխադրումների ընթացքում արագ փչացող բեռների, մասնավորապես՝ սննդամթերքի որակը, բարելավել միջպետական համագործակցությունը արագ փչացող սննդամթերքի փոխադրումների գործընթացում, ինչպես նաև զարգացնել միջազգային առևտուրը: Սահմանվում են շուտ փչացող բեռների միջազգային փոխադրումների հիմնական պահանջները և փոխադրման պայմանները, ինչպես նաև դրանց փոխադրման համար նախատեսված սարքավորումներին ներկայացվող պահանջները:

Ակնկալվում է, որ համաձայնագրին միանալը կդյուրացնի արագ փչացող բեռների փոխադրման գործընթացը, իսկ հայկական բեռնափոխադրող կազմակերպությունները Հայաստանի  տարածքում հնարավորություն կստանան իրականացնել արագ փչացող բեռներ փոխադրող սարքավորումների համապատասխանության ստուգման գործընթացը և ստանալ համապատասխան նմուշի հավաստագիր:

Փաստաթղթին  միանալը կնպաստի հանրապետությունում սննդամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը և արտահանումների ծավալների մեծացմանը:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկումը նախատեսվում է իրականացնել  խորհրդարանի՝ նոյեմբերի 16-ին գումարվելիք հերթական նիստերի ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում