ԼԼիլիթ Գասպարյան

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժածների առողջական վիճակի մասին:

 

Նախարարությունից հայտնում են՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաքավաձոր գյուղի մոտ, առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:

 

13 վիրավոր հոսպիտալացվել է:

 
Նրանցից 10-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 

Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է միջին ծանրության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում