ԳԳոհար Սարգսյան

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում՝ պարզելու վթարված «ԳԱԶել»-ի վարորդի, զոհերի և վիրավորների ինքնությունը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում՝ պարզելու վթարված «ԳԱԶել»-ի վարորդի, զոհերի և վիրավորների ինքնությունը

Ոստիկանությունից հայտնում են՝ հոկտեմբերի 20-ին՝ ժ. 07:15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել:

Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին մարդատար «ԳԱԶելը» կողաշրջվել էր, կան զոհեր և տուժածներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում