ԱԱրևիկ Աբելյան

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մարդատար «ԳԱԶելը» կողաշրջվել է. ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 13 տուժած

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մարդատար «ԳԱԶելը» կողաշրջվել է. ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 13 տուժած

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:04-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, երեքը՝ Աշտարակի ԲԿ-ում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում