ԳԳայանե Թամամյան

Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է բուսածածկույթ

Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է բուսածածկույթ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 3 հա բուսածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 20։04-ին։ Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում