Բերքաբերում սուբվենցիոն ծրագրով ոռոգման նոր ջրագիծ է կառուցվում
Շինտեխնիկայի աղմուկը սահմանային Բերքաբեր գյուղի անմշակ այս հողերում լսելի է մեկ ամսից ավելի Մեկնարկել է մոտ 5 կմ երկարությամբ ոռոգման նոր ջրագծի շինարարությունը; Արդեն փորվել է 3 կմ հատվածը, մի քանի օրից կսկսվի խողովակաշարի տեղադրումը: Կառուցվում է նաև բաշխիչ ջրավազանը: Մերձակա Աչաջուր գյուղից շինարար Սամվել Գասպարյանի խոսքով, գործն ընթանում է նախատեսված հունով, միայն անձրևներն են խանգարում;
Սամվել Գասպարյան (Շինարար)-«5 օր ա աշխատում ենք էստեղ, արմատուրա ենք գործում: Սա մի 100 տարվա երաշխիք ունի»:
Այս բարձունքից գյուղը և Բերքաբերի ջրամբարը, որտեղից էլ ջուրը կմղվի այս հողատարածները, երևում են՝ ինչպես ափի մեջ; Ջրագիծը կառուցվում է սուբվենցիոն ծրագրով, որի ֆինանսավորման 75 տոկոսը պետբյուջեի մասնաբաժինն է, 20 տոկոսը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամինը, համանյքի ներդրումային բաժին 5 տոկոսը «Հայ օգնության ֆոնդի» նվիրատվությունն է: Վերջին 30 տարում գյուղի ոռոգման համակարգում առաջին նորակառույցն է, որը, ըստ գյուղացիների, լիովին կփոխի համայնքի կյանքը: Ջրագիծը ոռոգելի կդարձնի Բերքաբերի և հարևան Սարիգյուղի 120 հա անջրդի տարածքները, 80 հա-ը՝ Բերքաբերի համայնքային հողերն են․
Տիգրան Հարությունյան (Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնակատար)-«Գյուղի համար կենսական նշանակություն կունենա էս ոռոգման ջրագիծը; Վերջին 30 տարում ոռոգման ոչ մի համակարգ չի գործել այդ տարածքներում, որոնք հիմնականում օգտագործվել են խոտհարքներ, անջրդի մշակաբույսեր են ցանվել; Ջրագծի շահագործումից հետո տարածքները լրիվ կվերափոխվեն, կունենանք նորաստեղծ այգիներ, ամբողջ տարածքը կմշակվի»:
Տիգրան Հարությունյանն ասում է, գյուղի մոտ 10 հա արքայանարինջի այգիների մեծ մասը նորատունկ են, իսկ փոփոխությունն ասֆալտով եկավ; Անցյալ տարի ճանապարհի ասֆալտապատումը փոխել է գյուղի կյանքը, նույնիսկ զբոսաշրջիկ է հայտնվել այս կողմերում․
Տ․ Հ․-«դժվարանցանելի 4 կմ ճանապարհը շատ մեծ խնդիրներ էր առաջացնում, քանդված ճանապարհներով բերքի գնորդն էլ չէր մտնում գյուղ, իսկ հիմա գյուղում ավելի մեծ շարժ կա»:
Վստահ են՝ այդ ամենը կկրկնապատկի ոռոջման նոր ջրագիծը, որը պատրաստ կլինի գալիք գարնանը:













